Բառ յն. μωρός stultus, fatuus, ineptus. Յիմար. անմիտ. խելագար. բախած. ռակայ. խենդ, խեւ, բախուկ.
Ի խորհուրդ մի՛ մտաներ ընդ առն մորոսի. (Սիր. ՟Ը. 20. եւ այլն։)
Որ ասիցէ ցեղբայր իւր, մորոս։ Մորո՛սք եւ կոյրք. (Մտթ. ՟Ե. 22։ ՟Ի՟Գ. 17։)
Ժողովուրդ մորոս, եւ ոչ իմաստուն. (Կոչ. ՟Ի՟Գ։)
Արծաթսիրութիւնն մորոսս եւ անմիտս գործէ. (Ոսկ. մտթ.։)
Եւ ընդէ՞ր արդեօք ո՛ մորոս դեւդ ոչ օգնեցեր նմա. (Ոսկ. ես.։)
Անխորհուրդ փարիսեցիքն, եւ մորոս սադուկեցիքն. (Համամ առակ.։)
Մորոսաց բան առաւել զայրացուցանէ՝ քան թէ մխիթարէ զսգաւորս. (Մխ. առակ.։)
Մորոսն՝ բառ է գաւառի հասարակաբար ասացեալ թշնամանօք առ ընտանի. (Երզն. մտթ.։)
Մերթ իբր Մորոսական.
Մինչեւ յե՞րբ զմորոս բանս բարբառիցեմք։ Մորոս բանս ասես, եւ զանօգուտս բարբառիս. (Ոսկ. եփես. ՟Դ։)
• , ի-ա հլ. «յիմար, անմիտ, խենթ» ՍԳր. Սեբեր. 139. Կոչ. 247, 328. Ոսկ. ես. և մտթ. (Ի ծնէ իսկ մորոսքն փոքրագլուխ ծնա-նիցին. Ոսկ. ես. 425). «յիմարական» Ոսկ. եփես. դ. որից մորոսիլ Թղ. պրոկղ. ՀԱ 1921, 18. մորոսանալ Ոսկ. փիլիպ. եբր. և ես. մո-րոսութիւն Սիր. ե. 33. Սերեր. 143. Վեցօր. գ. էջ 45. Կոչ. 100. Լաբուբ. 26. Ոսկ. փիլիպ. Եզն. մորոսական Ոսկ. եփես. մորոսագոյն Եւագր. 243. մորոսաբանութիւն Ոսկ. կող. ժբ. մորոսախօսութիւն Ոսկ. եփես. Մանդ. էջ 102. շատ յետնաբար՝ մորոսել «ծաղրել, հեգ-նել» (իբրև թէ խենթի տեղ դնելով) Աբր. կրետ. 104։
• = Յն., μωρός «անմիտ, բթամիտ, տխմար. յիմար» բառից, որից փոխառեալ է նաև լտ. mōrus «խենթ». յոյն բառը կցւում է սանս-mūrá-«բթամիտ» բառին և երկուսը միասին հանւում են հնխ. mō(u)r-«ապուշանալ» արմատից (Boisacq 655, Pokorny 2, 303). -Հիւբշ. 366։
• Հներից Երզն. մտթ. 114 գրում է թէ «Մորոսն բառ է գաւառի՝ հասարակա-բար ասացեալ թշնամանօք առ ընտա-նիս»։ Ուղիղ մեկնեց նախ Schroder Thesaur. 47, յետոյ ՆՀԲ։ Սրմագաշեան Արմէնիա սրա հետ է համիմատում ռում. moros «տխուր, բարկացկոտ»։